ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Փառաբանության աղոթք

Փառաբանության աղոթք
06.09.2023 | 00:01

Փա՜ռք Քեզ, ո՜վ Տեր, որ խաղաղությամբ մեզ այս օրը տվիր։

Քո խաղաղությունը պարգևիր ամբողջ աշխարհին, և արարածներիցդ հեռու պահիր Քո ցասումն ու պատուհասը։
Պահիր մեզ, Տեր Աստված մեր, սուրբ և պատվական խաչիդ նշանով` երևելի և աներևույթ թշնամիներից։ Եվ Քեզ փառք հավիտյան։ Ամեն։

Ժամագիրք

Դիտվել է՝ 2700

Մեկնաբանություններ